Թուրքիան այս պահին պլանավորում է կյանքի կոչել «Զարգացման ճանապարհ»-ը. Էրդողանը ներդրումներ է փնտրում Ծոցի երկրներում
Թուրքիայի տրանսպորտի նախագահ Աբդուլքադիր Ուրարօղլուն ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալության հետ զրույցում խոսել է Թուրքիայի օրակարգում գտնվող ճանապարհային կապուղիների ստեղծման գործընթացների մասին:
Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան այս պահին պլանավորում է կյանքի կոչել «Զարգացման ճանապարհ»-ը, որով Իրաքից Թուրքիա հասնող երկաթուղային և ցամաքային կապուղին Ստամբուլի Բողազիչի շրջանով Ասիան կապելու է Եվրոպայի հետ:
Այս մասին գրում է ermenihaber-ը:
Նա նշել է, որ Հիշյալ ճանապարհային ցանցի կառուցման համար առաջին փուլում անհրաժեշտ է 8-10 մլրդ դոլարի ներդրում, որն էլ հետագայում հասնելու է մինչև շուրջ 20 մլրդ դոլարի: Իսկ միայն Բողազիչի երկաթուղային կապի կառուցման համար պահանջվելու է 3-3.5 մլրդ դոլար:
Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հիշյալ ծրագրերի կյանքի կոչման նպատակով Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձելու է ներդրումային ծրագրերի շուրջ համաձայնություններ ձեռք բերել առաջիկա շաբաթվա ընթացքում Կատար իրականացվելիք այցի ընթացքում:
Ներդրումների տեսանկյունից թեկնածու երկրիր է հանդիսանում նաև Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ): Նշվում է, որ ԱՄԷ-ն վաղուց է հետաքրքված Թուրքիայի լոգիստիկայի, էլեկտրաէներգիայի, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտներում ներդրումների կատարմամբ:
Կարծիքներ