Թալիբները Աֆղանստանում հարսանիքների հետ կապված սահմանափակումներ են մտցրել
Թալիբներն արգելել են Աֆղանստանում հարսանիքներին կենդանի երաժշտությունը, տղամարդիկ և կանայք այժմ պետք է տոնեն տարբեր դահլիճներում, РИА Новости-ին ասել է հյուրանոցներից մեկի սեփականատերը:
Հարսանիքներ անցկացնելու համար հյուրանոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ սահմանել է Իսլամական կողմնորոշման նախարարությունը, որը ստեղծվել է Կանանց գործերի նախարարությանը փոխարինելու համար:
«Երեկ մենք հանդիպում ունեցանք թալիբների հետ: Նրանք սահմանափակումներ են մտցրել հյուրանոցներում հարսանիքների անկացման համար: Հասկանալի է, որ նրանց պատճառով հյուրանոցները սնանկ կդառնան», – ասել է հանդիպմանը ներկա հյուրանոցի սեփականատերը:
Նրա խոսքով՝ նոր կանոնների համաձայն, կանանց համար դահլիճ այժմ կարող են մտնել միայն ընտանիքի անդամ տղամարդիկ: Տղամարդկանց և կանանց արգելվում է նաև միասին պարել և մասնակցել մրցումների: Բացի այդ, տոնակատարություններին ալկոհոլն արգելված է, հավելել է նա:
Կարծիքներ