Ժիրայր Շաղոյանը ճանաչվել է Հայաստանի առաջնության մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական թիմի անդամ Ժիրայր Շաղոյանը ճանաչվել է ներքին առաջնության մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի «Արարատ-Արմենիա»-ի խաղացողը մայիսին անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով 1 գոլի եւ նույնքան գոլային փոխանցման հեղինակ: «Արարատ-Արմենիան» մայիսին վաստակել է հնարավոր 15-ից 12 միավոր, ինչում իր կարևոր դերակատարումն է ունեցել Ժիրայր Շաղոյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը 6-րդ անգամ անընդմեջ ճանաչվում է մայիս ամսվա լավագույն մասնագետ: Ամսվա ընթացքում անցկացրած 5 խաղում «Փյունիկ»-ը վաստակել է 11 միավոր:
Լավագույնները որոշվել են երկրպագուների եւ փորձագետների ձայների հանրագումարում՝ համապատասխանաբար 1/3 եւ 2/3 համամասնությամբ:
Կարծիքներ