Նշանակալի ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն կտրվի պարզեցված կարգով ստանալու ՀՀ քաղաքացիություն

Նշանակալի ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն կտրվի պարզեցված կարգով ստանալու ՀՀ քաղաքացիություն

Գործադիրը հավանություն է տվել ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Օրինագծով առաջարկվող փոփոխությամբ սահմանվում է, որ ՀՀ քաղաքացիություն կարող է շնորհվել Հայաստանի Հանրապետությանը բացառիկ ծառայություններ մատուցած, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձանց։

Բացառիկ ծառայության, ինչպես նաև տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդի նկարագրությունը և գնահատման չափանիշները սահմանվում են ՀՀ Կառավարության որոշմամբ: Միաժամանակ, նախատեսվում է, որ օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով ՀՀ քաղաքացիություն ստացած անձինք երդման արարողությանը մասնակցելու, ինչպես նաև ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայանում են ՀՀ Կառավարության լիազոր մարմին:

Նախագծի ընդունման արդյունքում տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին հնարավորություն կտրվի պարզեցված կարգով ստանալու ՀՀ քաղաքացիություն, ինչն էլ կհանդիսանա նշված բնագավառների զարգացման էական գործոն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում