Պուտինն ու Շոլցը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ: 2022 թվականի դեկտեմբերից ի վեր սա Պուտինի և Շոցլի առաջին հեռախոսազրույցն է:
Ըստ հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։
Անդրադարձ է եղել նաև ռուս-գերմանական հարաբերությունների իրավիճակին։ Քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ զրույցից հետո նրանց օգնականները կապի մեջ կլինեն:
Կարծիքներ