Մեկնարկել է Արթիկի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման սուբվենցիոն ծրագիրը

Մեկնարկել է Արթիկի արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման սուբվենցիոն ծրագիրը

Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Արթիկ համայնքում մեկնարկեցին արտաքին լուսավորության ցանցի ընդլայնման աշխատանքները։

 

Սա համայնքապետարանի 2021 թվականին իրականացվող 5-րդ սուբվենցիոն ծրագիրն է, որի ընդհանուր արժեքը 48 198 000 դրամ է։ Գումարի 60 տոկոսը պետության ներդրումն է, 40-ը՝ համայնքի։

 

Արթիկի թվով 77 փողոցներում և նրբանցքներում տեղադրվում են 445 հենասյուներ՝ էլեկտրախնայող լուսադիոդային լուսատուներով:

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Լայթինգ Ալեքս» ՍՊԸ-ն։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում