Երևանում ձնամաքրման աշխատանքներին ներգրավված են 134 միավոր տեխնիկա և 780 աշխատակից
Ձյան տեղումների սկսելուն պես մայրաքաղաքում մեկնարկել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացին ներգրավված է ԵԱՍՄ, ինչպես նաև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի 134 մասնագիտացված բազմաֆունկցիոնալ տեխնիկա: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։
Մայթերի, այգիների, քաղաքի տարբեր հատվածներում առկա աստիճանավանդակների ու ընդհանուր օգտագործման այլ տարածքների մաքրման աշխատանքներում ևս ներգրավված են համայնքային երկու կառույցների 780 աշխատակից:
Բազմաբնակարան շենքերի մուտքերի ու հարակից տարածքների մաքրման գործում պատասխանատուն համատիրություններն են: Համայնքը վերջիններին աջակցում է մաքրման համար անհրաժեշտ միջոցներով:
Կարծիքներ