Բլինկենն Ալիևին հորդորել է ապաշրջափակել Լաչինի միջանցքը առևտրային երթևեկության համար

Բլինկենն Ալիևին հորդորել է ապաշրջափակել Լաչինի միջանցքը առևտրային երթևեկության համար

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում նրան հորդորել է անհապաղ ապաշրջափակել Լաչինի միջանցքը առևտրային փոխադրումների համար:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ պետդեպը:

Նա ընդգծել է, որ Լաչինի միջանցքում հումանիտար ճգնաժամի վտանգը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հեռանկարները։ Պետքարտուղարը կոչ է արել Ալիևին կրկնապատկել ջանքերը Հայաստանի հետ երկկողմ խաղաղ բանակցություններում։ Նա նաև բարձրաձայնել է Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ մտահոգությունները:

Ադրբեջանը 2022 թվականի դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում