ԱՄՆ-ը ռազմական նավեր կուղարկի Սև ծով՝ Ուկրաինային պաշտպանելու համար
ԱՄՆ-ը դիտարկում է առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում Սև ծով ռազմական նավեր ուղարկելու հնարավորությունը՝ ի նշան Ուկրաինայի աջակցության՝ երկրի արևելյան սահմանին Ռուսաստանի ռազմական ներկայության աճի ֆոնին: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցչին:
Պենտագոնի ներկայացուցիչը կարծում է, որ ԱՄՆ ՌԾՈՒ նավերի թվի ավելացումը կոնկրետ ազդանշան է Մոսկվայի համար, որ Վաշինգտոնը ուշադրությամբ հետևում է Սև ծովում տեղի ունեցող իրադարձություններին:
Միևնույն ժամանակ, CNN-ը հիշեցնում է, որ ԱՄՆ-ը 14 օր առաջ պետք է Թուրքիային տեղեկացնի Սև ծով մտնելու մտադրության մասին:
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նաև նշել է, որ ռազմածովային նավատորմի հետախուզական ինքնաթիռները շարունակում են թռիչքները Սև ծովի վրայով միջազգային օդային տարածքում՝ ռուսական նավատորմի գործունեությանը և Ղրիմում զորքերի ցանկացած տեղաշարժին հետևելու համար:
Պաշտոնյայի խոսքով, ԱՄՆ-ը չի կարծում, որ Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կենտրոնացումը հարձակողական գործողությունների նախապատրաստություն է, բայց «եթե ինչ-որ բան փոխվի, մենք պատրաստ կլինենք պատասխանելու»:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ռուսական զորքերը տեղաշարժվում են իրենց տարածքում և աշխարհում որևէ մեկն չեն սպառնում:
Կարծիքներ