ՀՀ ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի նախագահի խորհրդականին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը

ՀՀ ԱԽ քարտուղարը Ֆրանսիայի նախագահի խորհրդականին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հունվարի 19-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Իզաբել Դյումոնի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԽ գրասենյակից, Արմեն Գրիգորյանն Իզաբել Դյումոնին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով: Քարտուղարն ընդգծել է ստեղծված իրավիճակը հանգուցալուծելուն ուղղված միջազգային ջանքերի գործադրման կարևորությունը:

Նշվում է, որ կողմերը կարևորել են երկկողմ շարունակական խորհրդակցությունների անցկացումը տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովելու նպատակով: 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում