«Ռոմա»-ն հաղթեց հռոմեական դերբիում. Մխիթարյանը մասնակցեց խաղին
Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի կենտրոնական խաղում կայացավ հռոմեական դերբին` «Ռոմա»-«Լացիո»:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղում «Ռոմա»-ն առավելության հասավ 3:0 հաշվով: Հանդիպման 1-ին և 32-րդ րոպեներին աչքի ընկավ Աբրահամը` դառնալով դուբլի հեղինակ, իսկ 40-րդ րոպեին «գայլերի» երրորդ գնդակը խփեց Պելեգրինին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի արդեն նախկին անդամ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին:
Այս տուրից հետո «Ռոմա»-ն Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում առաջ անցավ «Լացիո»-ից և այժմ 5-րդն է:
Կարծիքներ