Ֆրանսիայում ուսուցիչի սպանության գործով ձերբակալվել է հինգ չեչեն
Փարիզի մերձակայքում ուսուցիչ Սամուել Պատիի սպանության գործով Ֆրանսիայում բերման են ենթարկվել Չեչնիայից հինգ ներգաղթյալներ: Ըստ իրավապահ մարմինների՝ ձերբակալվածները, հնարավոր է, ջիհադի թեմայով ինտերնետային նամակագրություն են ունեցել Պատիին գլխատած 18-ամյա Աբդուլլահ Անզորովի հետ: Այս մասին հայտնում է France Bleu-ն:
Ձերբակալվածների տարիքը 18-ից 21- է: Նրանք բերման են ենթարկվել Ֆրանսիայի երկու դեպարտամենտներում: Քանի դեռ մեղադրանք չի առաջադրվել, հետաքննություն է ընթանում: Այս շաբաթ պարզ կլինի՝ նրանք կկանգնեն դատարանի առաջ, թե ազատ կարձակվեն առանց մեղադրանքի:
Այս պահին ուսուցչի սպանության գործով հետաքննվում է 14 մարդ, այդ թվում հինգ դպրոցական: Նրանցից ոմանք կասկածվում են հանցագործությանը մասնակցություն ունենալու մեջ, մյուսները՝ կատարվածին նպաստելու մեջ:
1in.am
Կարծիքներ