Ճապոնիան խոստանում է պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և կշարունակի աջակցել Ուկրաինային

Ճապոնիան խոստանում է պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և կշարունակի աջակցել Ուկրաինային

Ճապոնիայի կառավարությունը կպահպանի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և կշարունակի աջակցել Ուկրաինային։ Այդ մասին չորեքշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկազու Մացունոն։

«Մենք կշարունակենք Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները և ուժեղ աջակցությունն Ուկրաինային»,- ասել է նա՝ արձագանքելով Մոսկվայի հասցեին հնչող քննադատություններին և կարծիք հայտնելով, որ նրա գործողությունները «չի կարող արդարացվել որևէ պատճառով»: Այսպես, Մացունոն պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթի մասին լրագրողների հարցին, ով մայիսի 9-ին Կարմիր հրապարակում Հաղթանակի շքերթում հայտարարեց Ռուսաստանի դեմ սանձազերծված պատերազմի մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում