Տիգրան Մեծի պողոտայում բախվել են թեթև մարդատարն ու մոտոցիկլետը. կա տուժած

Տիգրան Մեծի պողոտայում բախվել են թեթև մարդատարն ու մոտոցիկլետը. կա տուժած

Մայիսի 10-ին՝ ժամը 07։35-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․) և «Keeway» մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Հ․ Ս․)։

Փրկարարները Հ․ Ս․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում