Լոռիում տրակտորը մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է հանդում․ նախնական տվյալներով կա 2 զոհ

Լոռիում տրակտորը մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է հանդում․ նախնական տվյալներով կա 2 զոհ

ԱԻՆ-ից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 15-ին, ժամը 18:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թեղուտ և Շնող գյուղերի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ տրակտորը գլորվել է ձորը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Беларус» մակնիշի տրակտորը գլորվել է ձորը։ Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում