Twitter-ի մրցակից Threads սոցիալական հարթակում առաջին 7 ժամում 10 միլիոնից ավելի օգտատեր է գրանցվել
Meta-ի գործարկած նոր Threads սոցցանցին, որը «Թվիթեր»-ի մրցակիցն է, 7 ժամում միացել է արդեն 10 մլն օգտատեր, հայտնում է BBC-ն, այս մասին հայտարարել է ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգը։
Նա հավելվածը ներկայացրել է որպես Twitter-ի «բարեկամական» մրցակից։
Ըստ փորձագետների՝ Threads-ը կարող է գրավել Twitter-ի օգտատերերին, որոնք դժգոհ են հարթակի վերջին փոփոխություններից:
Threads-ը թույլ է տալիս օգտատերերին հրապարակել մինչև 500 նիշ և ունի Twitter-ին նման բազմաթիվ գործառույթներ։
Կարծիքներ