Հրդեհ է բռնկվել Շվեդիայի ամենամեծ զվարճանքի կենտրոնում
Խոշոր հրդեհ է բռնկվել Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի ամենամեծ զվարճանքի կենտրոնի՝ «Լիզեբերգ»-ի ջրային համալիրում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, զվարճանքի կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ մարդիկ են տարհանվել մոտակա գրասենյակներից և հյուրանոցից:
«Խոշոր հրդեհ է բռնկվել «Oceana Water World»-ում՝ նոր ջրաշխարհում, որը կառուցում է «Լիզեբերգ»-ը: Հրդեհը բռնկվել է շենքից դուրս ջրային ատրակցիոններից մեկում, այնուհետև տարածվել է ամբողջ շենքի վրա», - ասվում է հայտարարության մեջ:
Այժմ աշխատանքներ են տարվում հրդեհի տեղայնացման ուղղությամբ, պարզվում են դրա պատճառները։
Բժիշկների խոսքով՝ թեթև վնասվածքներով 12 մարդ օգնության է դիմել: Այս մասին գրում է «Dagens Nyheter» թերթը։
Կարծիքներ