Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրենը հանդիպել է կենտրոնական ապարատի ծառայողներին, տվել հանձնարարականներ
ԱԻ պետական ծառայության տնօրենը հանդիպել է կենտրոնական ապարատի ծառայողների և հերթապահող ստորաբաժանումների անձնակազմի հետ:
ԱԻ պետական ծառայությունը շարունակում է արտակարգ ռեժիմով ապահովել բնակչության անվտանգությունը՝ ունենալով մեկ ընդհանրական տեսլական՝ ցանկացած իրավիճակում գործել արագ և օպերատիվ: Այս առումով առանձին ուշադրություն է դարձվում անձնակազմի պատրաստությանն ու ամենօրյա ուսումնական գործընթացներին:
ԱԻ պետական ծառայության տնօրեն՝ գնդապետ Մեխակ Արզումանյանը շրջել է ծառայության կենտրոնական ապարատում և հանդիպել անձնակազմի հետ, որտեղ կարևորել է յուրաքանչյուրի պատասխանատվությունն ու կոլեկտիվ աշխատանքը, ինչպես նաև բաժինների, ծառայությունների և ստորաբաժանումների փոխգործակցությունը՝ ծառայության առջև դրված բոլոր խնդիրները լիարժեք իրականացնելու համար:
Ծառայության ղեկավար կազմը բարձր է գնահատել հերթապահող ստորաբաժանումների կողմից բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու և արտակարգ պատահարներին ու դեպքերին արդյունավետորեն հակազդելու գործողությունները:
Մի շարք հանձնարարականներ են տրվել ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվող ահազանգերին առավել օպերատիվ արձագանքելու, կենցաղային ու տեխնածին պատահարների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման, ինչպես նաև ամենօրյա ծառայության կազմակերպման ուղղությամբ:
Կարծիքներ