Ռոման երկարաձգել է Էլ-Շաարավիի հետ պայմանագիրը

«Ռոման» երկարաձգել է պայմանագիրը վինգեր Ստեֆան Էլ-Շաարավիի հետ։ Armsport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է հռոմեական ակումբի մամուլի ծառայությունը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողական խմբի 30-ամյա ֆուտբոլիստի հետ նոր համաձայնագիրը հաշվարկվելու է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։
Էլ-Շաարավին «Ռոմայում» խաղում է 8 տարի (2015 թվականից): 2022/2023 մրցաշրջանում իտալացին հռոմեացիների կազմում անցկացրել է 42 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է ինը գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Վինգերի նախորդ պայմանավորվածությունը «Ռոմայի» հետ հաշվարկված էր մինչև այս տարվա հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 5 միլիոն եվրո։
Կարծիքներ