Վաշինգտոնի բնակիչները քվեարկել են հալյուցինագեն սնկերի ապաքրեականացման օգտին

Վաշինգտոնի բնակիչները քվեարկել են հալյուցինագեն սնկերի ապաքրեականացման օգտին

Վաշինգտոնի Կուլումբիայի շրջանի բնակիչները քվեարկել են հալյուցինագեն սնկերի ապաքրեականացման օգտին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Hill-ին:

Հարցը քվեարկության էր դրվել նոյեմբերի 3-ին կայացած համընդհանուր ընտրությունների շրջանակում: Թերթը պարզաբանում է, որ այսպես կոչված 81-րդ նախաձեռնությունը, որի օգտին քվեարկել է ԱՄՆ մայրաքաղաքի բնակիչների ավելի քան 76 տոկոսը, ենթադրում է հալյուցինագեն սնկերի «ոչ կոմերցիոն աճեցմանը, բուծմանը, գնմանը, տեղափոխմանը, տարածմանն ու պահպանմանը» ներգրավվածների նկատմամբ հետապնդումը դասել մայրաքաղաքի իրավապահների աշխատանքում քիչ կարեւոր խնդիրների շարքին:

Նշվում է, որ նոյեմբերի 3-ին ԱՄՆ մի քանի նահանգներում քվեարկության են դրվել թմրանյութերի օրինականացման հետ կապված հարցեր: Մասնավորապես, Նյու Ջերսիի բնակիչները հավանություն են տվել ռեկրեացիոն կամ բժշկական նպատակով մարիխուանայի օգտագործմանը: Հարցը քվեարկության էր դրվել նաեւ Մոնտանայում, Արիզոնայում, Հարավային Դակոտայում եւ Միսիսիպիում: Օրենգոնի բնակիչները կողմ են արտահայտվել ոչ մեծ քանակությամբ ծանր թմրանյութերի, մասնավորապես՝ հերոինի եւ կոկաինի պահպանման համար քրեական պատասխանատվության չեղարկմանը: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում