Ուգանդայի ազգային բնայգում փիղը ոտքերով մահացու տրորել է զբոսաշրջիկի
Ուգանդայի հյուսիս-արեւմուտքում գտնվող ազգային բնայգում փիղը ոտքերով մահացու տրորել Է Սաուդյան Արաբիայից ժամանած զբոսաշրջիկի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Independent տեղական հրատարակությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել հունվարի 25-ին Մուրչիսոն-Ֆոլսում:
Բնության պահպանության տեղական մարմինների ներկայացուցչի խոսքով՝ բնայգում գտնվող զբոսաշրջիկը, ինչպես նաեւ նրա երեք ուղեկիցները, հարձակման են ենթարկվել փղերի կողմից:
Հաղորդվում Է, որ զոհվածը հեռացել Էր ավտոմեքենայնից եւ չի կարողացել փախչել, երբ նրա վրա են նետվել կատաղած կենդանիները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ