Ճապոնիան կարող է վերանայել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ռազմավարությունը
Տոկիոն կարող է վերանայել Մոսկվայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ռազմավարությունը՝ կապված Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողության հետ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին շաբաթ օրը հայտնել է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները։
Նշվում է, որ կառավարության և իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (LDP) անդամների շրջանում ավելի ու ավելի հաճախ են կարծիքներ հնչում Ռուսաստանի հետ խաղաղ պայմանագրի և համատեղ տնտեսական գործունեության մասին Կուրիլյան կղզիների հարավային մասում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը շարունակելու անհնարինության մասին։ Մասնավորապես, Ճապոնիայի իշխող LDP-ի քաղխորհրդի նախագահ Սանաե Տակայչին ընդգծել է, որ «Ռուսաստանի հետ տնտեսական համագործակցությունը չի կարող կայանալ ներկա իրավիճակում»։
Ճապոնիան հետևողական դիրքորոշում է որդեգրել՝ բաղկացած տարածքային հարցի լուծումից հետո Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկությունից։
Կարծիքներ