Կառավարությունը դրական եզրակացություն ունի Հակակոռուպցիոն կոմիտեի մասին նախագծի վերաբերյալ. Գրիգորյան

Կառավարությունը դրական եզրակացություն ունի Հակակոռուպցիոն կոմիտեի մասին նախագծի վերաբերյալ. Գրիգորյան

Այսօր արտահերթ նիստում Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վահագն Հովակիմյանի և Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից այլ օրենքներում փոփոխություններ և լրացում նախատեսող օրենսդրական փաթեթը:

Ավելի վաղ Կառավարությունն առաջարկել էր վերանայել օրենքների նախագծերի ուժի մեջ մտնելու ժամկետները:

Առաջարկվել էր նաև սահմանել Հակակոռուպցիոն կոմիտեի հայեցողական պաշտոնների վարձատրության գործակիցները՝ հաշվի առնելով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունից բխող առանձնահատկությունները: Առաջարկվել էր կոմիտեի նախագահի խորհրդականի և մամուլի քարտուղարի գործակիցները վերանայել՝ համապատասխանաբար 4.75-ից և 4.50-ից դարձնելով 5:

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Գրիգորյանը նշել է.

«Կառավարությունը միանշանակ դրական եզրակացություն ունի նախագծի վերաբերյալ՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումից առաջ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում