Բրազիլիան և Չինաստանը 10 տարվա համագործակցության նոր ծրագրի վրա են աշխատում

Բրազիլիան և Չինաստանը 10 տարվա համագործակցության նոր ծրագրի վրա են աշխատում

 Բրազիլիան և Չինաստանը 10 տարվա համագործակցության նոր ռազմավարական ծրագիր են պատրաստում։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Կառլոս Ալբերտ Ֆրանկո Ֆրանսը։

«Մեր չինացի գործընկերների հետ միասին մենք աշխատում ենք նոր ռազմավարական պլանի ընդունման վրա, որը ուղեցույց կծառայի երկկողմ հարաբերություններում առաջիկա 10 տարում և նոր գործողությունների ծրագիր»,- ասել է դիվանագետը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։

Նրա խոսքով, պլանը նախատեսվում է ընդունել համագործակցության չին-բրազիլական բարձր մակարդակի հանձնաժողովի նիստի ժամանակ, որը նախատեսված է այս տարվա առաջին կիսամյակում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում