Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպումը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ապրիլի 5-ին մեկնել է Բրյուսել։

 Բրյուսելում նախատեսվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում