Մոսկվայում կկայանա Միրզոյան-Լավրով հանդիպումը
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին Մոսկվայում բանակցություններ կանցկացնի ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը:
Վերջինս աշխատանքային այցով ժամանելու է ՌԴ, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ապրիլի 8-ին Մոսկվայում նախատեսվում են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության արտաքին գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները։ Հայաստանի ԱԳ նախարարը Ռուսաստանում կգտնվի ՝ աշխատանքային այցով»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ծրագրում են մանրամասն քննարկել բոլոր ոլորտներում երկկողմ դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումների ՝ ԵԱՏՄ - ի, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի շրջանակներում փոխգործակցության ընդլայնման, ինչպես նաեւ այլ միջազգային հարթակներում ջանքերի համադրման քայլերը:
Բացի այդ, տեղի կունենա մտքերի հանգամանալից փոխանակում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 -ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքի վերաբերյալ, - հավելել Է Զախարովան:
Կարծիքներ