Դալայ Lաման բացահայտում է երկարակեցության գաղտնիքը
Դալայ-լաման, որը հուլիսի 6-ին դարձել է 86 տարեկան, հաջորդ օրը բժիշկներին հայտնել է առնվազն 110 տարի ապրելու վճռականության մասին. նա բացահայտել է երկարակեցության գաղտնիքը:
«Ըստ իմ երազների, ինչպես նաև՝ կանխատեսումների՝ իմ կյանքը կտևի 110 տարի, որոշ կանխատեսումներով՝ նույնիսկ մինչև 113 տարի … Շատերի հարգանքի անկեղծ արտահայտության և շատերի ընկերական զգացմունքների շնորհիվ ես վճռական եմ` ապրելու առնվազն մինչև 110 տարեկան», – չորեքշաբթի օրը ասել է Դալայ Լաման հնդիկ բժիշկների և դեղագործների հետ առցանց հանդիպման ժամանակ, որը հեռարձակել է Save Tibet Foundation-ի կայքը:
Նա նաև ասել է, որ, լինելով Տիբեթից փախստական, նա ավելի քան 60 տարի ապրում է Հնդկաստանում՝ երկրի կառավարության շնորհիվ, ազատ և խաղաղ: Եվ նա օրական գոնե մի քանի ժամ է տրամադրում մեդիտացիային: Karuna-ն (կարեկցանք) և ahimsa-ն (ոչ բռնությանը) խորապես արմատավորված են նրա պրակտիկայում: Ըստ Դալայ Լամայի՝ այդ սկզբունքներն ու գործելակերպը նպաստում են հոգեկան հանգստությանը, իսկ հանգիստ միտքն էլ իր հերթին բերում է մարդուն երջանկություն, առողջություն և երկարակեցություն:
Կարծիքներ