Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ

Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ

Գեղարքունիքի մարզպետարանը հայտարարում է մրցույթ «Մեր համայնքի տեսարժան վայրերը» թեմայով։ Մրցույթին կարող են մասնակցել ԳՄՄՀ-ում գրանցված բոլոր կազմակերպությունները։ Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն տվյալ տեսարժան վայրի 3 հաջողված որակյալ նկար և որոշակի տեսքտային նկարագրություն։ Մրցույթի հայտերը կարող եք ԳՄՄՀ մուտքագրել մինչև ս․թ․ օգոստոսի 31-ը ներառյալ։

Մրցույթին ներկայացված նյութերի քվեարկությունը տեղի կունենա 01․09․2021-10․09․2021 թ․ ժամանակահատվածում։

Մրցույթի քվեարկության արդյունքներից զատ ներկայացված նյութերը գնահատվելու են նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից ձևավորված մրցութային հանձնաժողովի կողմից։  Գնահատման առավելագույն 10 միավորներից 5-ը տրվում է հանձնաժողովի կողմից, մյուս 5 միավորները ձևավորվում են քվեարկության արդյունքներով։

Մրցույթին ներկայացվող նյութերը չեն կարող ընդգրկել միայն Սևանա լճի որևէ տեսարան։

Մրցույթի  առաջին 3 տեղերը գրաված անձանց կամ կազմակերպություններին կտրվի մրցանակ։ Մրցանակները կհարմարեցվեն հաղթողների նախասիրություններին։

Մրցույթին մասնակցելու համար այցելեք ԳՄՄՀ-ի «Մրցույթներ» բաժին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում