«Առավոտ». ՀՀ ներմուծվող բեռները մնացել են ռուս-վրացական սահմանին. Վրաստանը թույլ չի տալիս տեղափոխել
«Առավոտ» թերթը գրում է, որ մոտ երկու շաբաթ է՝ վրացական կողմը թույլ չի տալիս ՌԴ-ից Հայաստան եկող բեռները սահմանը հատեն: Դրանք պայթուցիկ նյութեր են, որոնք օգտագործվում են արտադրական նպատակներով՝ հանքարդյունաբերությունում, ճանապարհաշինությունում եւ այլն: Ռուսական արտադրության պայթուցիկ նյութերով բեռնված մի բանի մեքենա Լարսում անցել են ռուսական կողմի բոլոր ընթացակարգերը, սակայն վրացական կողմն արգելում է դրանք Վրաստանի մաքսային սահմանով անցնել:
Այդ բեռները նախատեսված են հանքարդյունաբերական «Գեոպրոմայնինգ» եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատանքների համար: Aravot.am-ի հետ զրույցում այդ պայթուցիկ նյութերի արտադրությամբ զբաղվող «Պրոմսինթեզ» ռուսական խոշոր ընկերության արտաքին տնտեսական կապերի բաժնի ղեկավար Աննա Բատիկովան պատմեց, որ երկար տարիներ է, ինչ իրենց արտադրանքն արտահանում են Հայաստան՝ «Գեոպրոմայնինգ» եւ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ հայկական այլ ընկերության համար: Այս տարի արդեն մոտ 40 մեքենա բեռ են ուղարկել, բեռներն, ըստ սահմանված կարգի, պետք է ուղարկվեն յուրաքանչյուր ամիս: Տիկին Բատիկովան ասաց, որ հուլիսի 1 6-ին եւ 24-ին բեռնել են մեքենաները, հասցրել Լարս, ոուսական կողմը հատել են, սակայն վրացական կողմում դրանք կանգնած են, այսինքն՝ ՌԴ-Վրաստան չեզոք հատվածում. «Մենք նամակներ ենք գրել Վրաստանի կառավարությանը, մաքսային ծառայությանը, որեւէ պատասխան չենք ստացել, ոչ մի բացատրություն չեն տալիս, թե ինչու են բեռներն արգելում հասցնել Հայաստան: Ընդ որում, առաջին անգամ է նման բան պատահում: Մենք ամենախոշոր ընկերություններից մեկն ենք, երկար տարիների փորձ ունենք, եւ երկար տարիներ է Հայաստան բեռ ենք ուղարկել, երբեք խնդիր չի ծագել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Կարծիքներ