Սի Ծինփինը Եվրամիությանը կոչ է արել անկախություն և ինքնուրույնություն դրսևորել

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Սինցզյան քաղաքում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով հակաչինանական պատժամիջոցների ֆոնին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցում հույս է հայտնել, որ ԵՄ-ն ցույց կտա «ռազմավարական անկախություն» և «ինքնուրույն եզրակացություններ» կանի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Չինաստանի ԱԳՆ հայտարարությանը:
«Չինաստանի զարգացումը ԵՄ-ի համար հնարավորություն է: Հուսով ենք, որ ԵՄ-ն ինքնուրույն կանի իր եզրակացություններն ու գնահատականները, և ըստ էության ցույց կտա իր ռազմավարական անկախությունը», - ասել է Սի Ծինփինը:
Նա նաև ընդգծել է, որ Չինաստան-Եվրոպա հարաբերությունները զարգացման նոր հնարավորություններ ունեն, բայց դրանք նաև բախվում են տարբեր մարտահրավերների:
«Ամենակարևորը` ռազմավարական տեսանկյունից հստակորեն հասկանալ Չինաստանի և ԵՄ-ի հարաբերությունների զարգացման հիմնական վեկտորը, հարգել միմյանց և բացառել միջամտությունը»,-ասել է Չինաստանի ղեկավարը:
Նա հայտնել է Չինաստանի պատրաստակամությունը ԵՄ-ի հետ միասին քննարկել մի շարք կարևոր քաղաքական խնդիրներ, խորացնել և ընդլայնել գործնական համագործակցությունը բոլոր ոլորտներում:
Կարծիքներ