Օրեգոնում անտառապատ բլրի վրա ծառերի միջոցով «սմայլիկի» մեծ պատկեր է ստեղծվել (լուսանկարներ)

Օրեգոնում անտառապատ բլրի վրա ծառերի միջոցով «սմայլիկի» մեծ պատկեր է ստեղծվել (լուսանկարներ)

ԱՄՆ Օրեգոն նահանգում՝ Վալիմինա և Գրանդ Ռոնդ բնակավարերի միջև գտնվող մայրուղով անցնելիս՝ մարդկանց առջև բացվում է անտառապատ բլրից իրենց ժպտացող «սմայլիկի» պատկերը, գրում է Oddity Central-ը՝ նշելով, որ գեղեցիկ տեսարանին կարելի է ականատես լինել հիմնականում աշնանային ամիսներին։

Օրեգոնի «սմայլիկի» գաղափարը ծագել է 2011 թվականին, երբ Hampton Lumber ընկերությունը անտառավերականգնման աշխատանքների ժամանակ որոշել է վերարտադրել հայտնի պատկերը: Նրանք պատկերի աչքի և բերանի հատվածներում տնկել են կանաչ եղևնի, իսկ մյուս մասերում՝ կանաչադեղնավուն խեժափիճի։

Նշվում է՝ մոտ 91 մետր տրամագծով պատկերը մարդկանց ժպիտներ կպարգևի ևս 30-50 տարի։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում