G7-ը Իսրայելին կոչ է արել հարգել միջազգային իրավունքը Գազայում գործողություններ իրականացնելիս
Յոթնյակի (G7) խմբի անդամ երկրները Իսրայելին կոչ են արել պահպանել միջազգային իրավունքը և մանրակրկիտ հետաքննել Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ հնարավոր խախտումների դեպքերը։ Այս մասին ասվում է G7-ի արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարների հայտարարության մեջ՝ կապված Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակի հետ։
«Իսրայելը պետք է գործի միջազգային իրավունքով ստանձնած պարտավորություններին համապատասխան, մարդկանց մարդկայնությամբ և արժանապատվությամբ վերաբերվի, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննի [պաղեստինցիների դեմ] ապօրինությունների արժանահավատ մեղադրանքները և պատասխանատվություն ապահովի Գազայի խաղաղ բնակչության դեմ չարաշահումների և բռնությունների համար»,- նշվում է տեքստում։
Կարծիքներ