Տոկաևը հաստատել է Ղազախստանում վեյփերի ներմուծումն ու վաճառքն արգելող օրենքը
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հաստատել է առողջապահական խնդիրների վերաբերյալ օրենսդրության փոփոխությունները, որոնք ներառում են վեյփերի (էլեկտրոնային ծխախոտի) ներմուծման, արտադրության և վաճառքի արգելք։ Այս մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։
Երկրի ղեկավարի ստորագրած օրենքը սահմանում է վեյփերի ներմուծման և տարածման արգելք։
Քրեական պատասխանատվություն է մտցվում վեյփերի ներկրման և իրացման համար։
Բացի այդ, նորամուծությունները նախատեսում են բժշկական աշխատողների մասնագիտական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն։ Դրա համար յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն պայմանագիր կկնքի ապահովագրական ընկերության հետ:
Կարծիքներ