Չինաստանը կարծում է, որ «տիրելու է» Ամերիկային մինչեւ 2035 թվականը. Բայդեն

Չինաստանը կարծում է, որ «տիրելու է» Ամերիկային մինչեւ 2035 թվականը. Բայդեն

Նախագահ Բայդենը, անդրադառնալով ԱՄՆ-ի արտաքին սպառնալիքների թեմային, զինվորականներին հայտնել է, թե Չինաստանը վստահ է, որ կարողանալու է «առաջիկա 15 տարիների ընթացքում «տիրել» Ամերիկային»: Այս մասին հայտնել է NY Post-ը:

«Մենք ժողովրդավարությունների եւ ավտոկրատիաների միջեւ պայքարի մեջ ենք», - ասել է Բայդենը Վիրջինիայի ռազմաբազայում ԱՄՆ զորքերի առջեւ ունեցած ելույթում: «Որքան բարդանում է աշխարհը, այնքան ժողովրդավարությունների համար դժվար է միավորվելը եւ համաձայնության հասնելը»:

«Ես ավելի շատ ժամանակ եմ անցկացրել Չինաստանի նախագահ Սիի [Ցզինպին] հետ, քան աշխարհի ցանկացած այլ ղեկավար: Նա հավատացած է, որ Չինաստանը «տիրելու է» Ամերիկային մինչեւ 2035 թվականը, քանի որ ավտոկրատիան ունակ է արագ որոշումներ կայացնել», - ասել է ԱՄՆ նախագահը:

«Ամերիկան ​​եզակի երկիր է: Աշխարհի բոլոր ժողովուրդներից մենք միակն ենք, որ կազմակերպվել ենք գաղափարի հիման վրա...», - ասել է Բայդենը իր ուղերձում:

Ներկայումս Կոնգրեսը քննարկում է օրենսդրությունը, որը նպատակ ունի ԱՄՆ-ն ավելի մրցունակ դարձնել գիտատեխնոլոգիաական ոլորտում` Չինաստանի հետ մրցակցելու համար: Միեւնույն ժամանակ, Բայդենի վարչակազմը կրկնապատկում է ջանքերը` պարզելու COVID-19-ի ծագումը` քննադատելով Չինաստանին «թափանցիկության» բացակայության համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում