Աջարիայում զբոսաշրջային սեզոնը կբացվի հունիսի 15-ից
Աջարիայի կառավարության ղեկավար Թոռնիկե Ռիժվաձեի հայտարարությամբ՝ Աջարաիայում զբոսաշրջային սեզոնը կբացվի հունիսի 15-ից, փոխանցում է aliq.ge-ն:
«Մենք ակնկալում ենք զբսաշրջային աճող հոսք: Ցանկանում եմ խնդրել տուրիզմի դեպարտամենտին ու մյուս բոլոր գործակալություններին զբոսաշրջային սեզոնը բացել հունիսի 15-ից: Իհարկե, այս ամենը պետք է արվի առավել զգուշությամբ՝ հաշվի առնելով համաճարակաբանների հանձնարարականները: Նոր տեսարժան վայրեր կլինեն ոչ միայն Բաթումում, այլև բոլոր մունիցիպալիտետներում»,-ասել է Ռիժվաձեն կառավարության նիստում:
Նրա խոսքով՝ այսօրվա դրությամբ տարածաշրջանում շաբաթական ավելի քան 60 թռիչք է իրականացվում:
Վրաստանի կառավարության համակարգող խորհրդի որոշման համաձայն` երկրի ցամաքային սահմանները կբացվեն հունիսի 1-ից:
Կարծիքներ