Պարտության ցավն ընդմիշտ կմնա․ Մբապեն՝ ԱԱ-2022-ի մասին
Կիլիան Մբապեն կարծում է, որ Ֆրանսիան կրկին կհաղթի աշխարհի առաջնությունում: Գրում է Armsport.am-ը։
Մբապեն 2018 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն, իսկ 2022 թվականին Ֆրանսիայի հավաքականի հետ եզրափակիչում 11 մետրանոցներով պարտվեց Արգենտինային։
«Դժվար է ինչ-որ բան ասել, երբ այդքան մոտ ես, երբ եզրափակչում պարտվում ես միայն 11 մետրանոցներով: Բայց այդպիսին է կյանքը։ Եթե մենք պարտվեցինք, դա այն պատճառով էր, որ դա այդպես էլ պետք է լիներ:
Բայց մենք կվերադառնանք: Կարծում եմ՝ մենք կհաղթենք ևս մեկ աշխարհի առաջնությունում։ Թիմն ունի այդպիսի ցանկություն, այդպիսի երազանք։
Հուսով եմ, որ մի քանի տարի անց ես կկարողանամ ասել, որ առանց չարիք, չկա բարիք, թեև աշխարհի առաջնության եզրափակիչում պարտության ցավը հավերժ կմնա։
Բայց ես սովորել եմ ապրել դրա հետ, և դա այլևս այնքան էլ ցավալի չէ ինձ համար»,- ասել է ՊՍԺ-ի հարձակվողը France Football-ին տված հարցազրույցում։
Կարծիքներ