Պեկինում հայտարարել են, որ Չինաստանը չի վախենում ԱՄՆ-ի հետ առճակատումից
Չինաստանի իշխանությունները չեն վախենում Միացյալ Նահանգների հետ առճակատումից, բայց պատրաստ են փոխշահավետ եւ իրավահավասար համագործակցության: Դեկտեմբերի 20-ին այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարար Վան Ին:
«Մենք չենք վախենում առճակատումից, բայց միշտ կձգտենք փոխգործակցության: Համագործակցությունը շահավետ Է երկու կողմերին Էլ, իսկ թշնամությունը վնաս կհասցնի թե՛ Չինաստանին, թե՛ ԱՄՆ-ին»,- ասել Է նա չինական դիվանագիտության հարցերին նվիրված գիտաժողովում: Նախարարի խոսքով՝ ՉԺՀ-ն պատրաստ Է երկխոսության, սակայն այն պետք Է լինի իրավահավասար եւ փոխշահավետ:
«Հուսով եմ՝ ամերիկյան կողմը կգործի երկու պետությունների ղեկավարների միջեւ ձեռք բերված փոխհամաձայնությանը համապատասխան եւ կկատարի իր խոստումները»,- հավելել Է Վան Ին: Նոյեմբերի 16-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինն անցկացրել են առցանց-հանդիպում, որտեղ քննարկել են համագործակցության՝ լայն թվարկման հարցեր: Ինչպես հայտնել Է ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը, կոնսուլտացիաների արդյունքներով՝ երկու երկրների ղեկավարները հասել են փոխհամաձայնության մի շարք խնդիրների շուրջը եւ հայտնել են շփումների ամրապնդման երկուստեք պատրաստակամությունը:
Դա երկու ղեկավարների առաջին հանդիպումն Է 2021 թվականի հունվարին Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից: Ավելի վաղ նրանք փոխանակել են ուղերձներ եւ կատարել հեռախոսազանգեր, Բայդենի եւ Սի Ծինպինի միջեւ հեռախոսով վերջին զրույցը կայացել Է սեպտեմբերի 10-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ