Աֆղանստանի նախագահը Բայդենի հետ քննարկել է երկրից ԱՄՆ-ի զորքերի դուրս բերման հարցը
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու հարցը: Այս մասին Ղանին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Բայդենի հետ, որի ընթացքում քննարկել ենք Աֆղանստանից սեպտեմբերի սկզբին ԱՄՆ զորքերը դուրս բերելու մասին որոշումը: Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը հարգում է ԱՄՆ-ի որոշումը»,- ասված է գրառման մեջ:
Ղանին նշել է, որ Աֆղանստանի անվտանգության և պաշտպանության ուժերն ամբողջովին պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքն ու ժողովրդին:
Կարծիքներ