COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է հասանելի դառնալ գերմանական բնակչությանը հաջորդ տարվա սկզբին

COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է հասանելի դառնալ գերմանական բնակչությանը հաջորդ տարվա սկզբին

COVID-19-ի դեմ պատվաստանյութը կարող է հասանելի դառնալ գերմանական բնակչությանը հաջորդ տարվա սկզբին, հայտնել է առողջապահության նախարար Յենս Սպանը` հավելելով, որ Գերմանիան պատրաստ կլինի ավելացած պատվաստանյութերը փոխանցել այլ երկրներին:

Der Spiegel-ին տված հարցազրույցում նա նշել է, որ երբ Գերմանիան բավարար պատվաստանյութ ունենան, վեց-յոթ ամսվա ընթացքում հնարավոր կլինի պատվաստել պատվաստվել ցանկացող բնակչության մեծ մասին: «Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե պատվաստանյութը կարողանար կանխել նոր վարակները: Բայց օգտակար կլիներ նաեւ, եթե այն մեղմացներ հիվանդության ընթացքը»,- ասել է Սպանը, ում մոտ այս շաբաթ կորոնավիրուս էր հաստատվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում