Ես կվերադառնամ. «50-Cent»-ը հրաժեշտի տեսանյութ է հրապարակել Հայաստանից
Աշխարհահռչակ ռեփեր «50-Cent»-ը «Ինստագրամ»-ի իր էջում Հայաստան կատարած այցից ու մեծ մենահամերգից տեսանյութ է հրապարակել՝ հրաժեշտ տալով մեր երկրին և նշելով, որ համերգը Երևանում «գժական էր», ու ինքը նորից կվերադառնա:
Ռեփերը նաև հավելել է, որ Երևանից մեկնում է Թել Ավիվ:
Հիշեցնենք՝ Հրազդան մարզահամերգային համալիրում հուլիսի 1-ին տեղի ունեցավ աշխարհահռչակ ռեփեր «50-Cent»-ի մենահամերգը: 1,5 ժամ ռեփերը կենդանի հնչողությամբ կատարեց իր հայտնի եւ շատերի կողմից սիրված երգերը, որոնցից են In Da Club, Candy Shop, P.I.M.P., Ayo Technology եւ այլ երգեր:
Դադարների ժամանակ նա անընդհատ շփվում էր հանդիսատեսի հետ, ժպտում ու խոսում՝ սպասելով արձագանքի:
Կարծիքներ