Նոր չափորոշիչով ուսուցչի շաբաթական դրույքաչափը տարրական դասարանում կազմելու է 18 ժամ՝ գործող 22-ի փոխարեն. փոխնախարար

Նոր չափորոշիչով ուսուցչի շաբաթական դրույքաչափը տարրական դասարանում կազմելու է 18 ժամ՝ գործող 22-ի փոխարեն. փոխնախարար

Նոր չափորոշչով տարրական դասարաններում ուսուցչի շաբաթական դրույքաչափը կազմելու է 18 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ միջին և ավագ աստիճանի դասարաններում՝ 20 դասավանդվող ժամ ներկայումս գործող 22-ի փոխարեն։

Նոր չափորոշիչը փուլային կներդրվի բոլոր դպրոցներում 2023-ի սեպտեմբերից։

«Հուսամ՝ հստակ է և հետագա հարցեր այս թեմայով չեն լինի»,-եզրափակել է Անդրեասյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում