Պարզապես ֆուտբոլային բախտն այսօր մեզ հետ չէր. Վարազդատ Հարոյանը` Ուելսի դեմ խաղի մասին
Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանը գոհ է Ուելսի հետ խաղից (1:1):
«Շատ լավ հանդես եկանք: Պարզապես ֆուտբոլային բախտն այսօր մեզ հետ չէր: Գուցե միակ խաղն էր, որ այսքան շատ պահեր ունեինք: Բայց մեզ չհաջողվեց մեկ գոլից ավել խփել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հարոյանը:
Ավագի կարծիքով` մրցակից Ուելսից իրենց ակնկալած ֆուտբոլն են ստացել ու Հայաստանի ընտրանուն հաջողվել է օգտագործել մրցակցի թույլ կողմերը:
«Խորվաթիայի դեմ խաղից առաջ մեզ նախ պետք է լավ վերականգնվել, քանի որ տղաներն այսօր շատ աշխատեցին»,-ասաց նա:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի ընտրանին Երևանում ընդունեց Ուելսի հավաքականին: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընտրական փուլի վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 21-ին` հյուրընկալվելով Խորվաթիայի ընտրանուն: Այդ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:45-ին
Կարծիքներ