Պուտինի եւ Փաշինյանի բանակցությունները ենթադրում են զրույց եւ աշխատանքային ճաշ. Պեսկով

Պուտինի եւ Փաշինյանի բանակցությունները ենթադրում են զրույց եւ աշխատանքային ճաշ. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ձեւաչափը ենթադրում Է զրույց եւ աշխատանքային ճաշ: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի ռուս-հայկական հարաբերություններին՝ այստեղ վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցի շրջանակում: Կլինեն զրույց եւ ապա աշխատանքային ճաշ»,- հավելել Է Կրեմլի ներկայացուցիչը: Բացի դրանից, Կրեմլի Մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում Պուտինը կհանդիպի VIII գումարման Պետական դումայի պատգամավորների հետ: «Ելույթ կունենա Պուտինը, ելույթ կունենա Վոլոդինը»,- հավելել Է նա:

Բացի դրանից, Պեսկովի խոսքով՝ Պուտինի մոտ պլանավորված են «մի երկու աշխատանքային հանդիպումներ ոչ հրապարակային բնույթի»:

Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել Է, որ Պուտինի եւ Փաշինյանի բանակցություններում պլանավորվում Է քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջը Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաեւ տարածաշրջանում կայունության ամրապնդման եւ տնտեսական կապերի հաստատման հետագա քայլերը: Բացի դրանից, Պուտինը եւ Փաշինյանը հանդիպմանը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման եւ եվրասիական տարածությունում ինտեգրացիոն միավորումներում փոխգործակցության հրատապ հարցերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում