Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հերթական սուտը
Վազգեն Գալստանյանը 2018 թվականին միացել է ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը (տեսանյութը՝ ստորև): Իսկ այսօր ահա 2018 թվականի հեղափոխությանը միացած Գալստանյանը հայտարարում է, թե իր անկեղծությանը հավատացած և «Իմ քայլը» դաշինքով ընտրությանը մասնակցելու առաջարկ արած պաշտոնյաները երկերեսանի են: Երկերեսանի կարող է լինել հեղափոխությանը հրապարակայնորեն միացած, բայց հոգու խորքում անազնիվ և նախկին իշխանությունների ջատագով անձը:
Ի դեպ, հավաստի տեղեկություններ կան, որ 2018 թվականին միանալով հեղափոխությանը՝ Վազգեն Գալստանյանը մտերիմ շրջանակներում հույս է հայտնել, որ հնարավոր է Կաթողիկոսին գահընկեց անելու գործընթաց գլխավորի և ընտրվի Ամենայն Հայոց Հայրապետ:
Նրա այս երազանքը ևս չիրականացավ, ինչպես մյուս բոլորը: Նույն այդ տեղեկությունների համաձայն՝ 2018 թվականի հեղափոխությանը միացած երկերեսանին գաղտագողի աջակցել է «Նոր Հայաստան, Նոր Հայրապետ» շարժմանը:
Կարծիքներ