Ադրբեջանի վերաքննիչ դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի բողոքը
Ադրբեջանի վերաքննիչ դատարանը մերժել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի բողոքը՝ իր խափանման միջոցը երկարացնելու վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը, որով Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարարի կալանքը երկարաձգվել էր 5 ամսով։
Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի իշխանությունների կողմից ապօրինի ձերբակալվել է 2023 թվականի սեպտեմբերին։ Նրան Բաքվում շինծու մեղադրանքներ են առաջադրել։
Կարծիքներ