Արամ Ոսկանյանը նոր պայմանագիր է կնքել Ատիրաուի հետ
«Ատիրաուի» գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ, հաղորդում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը։
Ոսկանյանի պայմանագրի ժամկետը ղազախական ակումբի հետ ավարտվել էր դեկտեմբերին։
45-ամյա մասնագետը գլխավորում է թիմը ավելի քան մեկ տարի։ Նրա գլխավորությամբ «Ատիրաուն» վերադարձել էր Ղազախստանի Պրեմիեր լիգա։
Կարծիքներ