Նիկարագուայի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նիկարագուայի ափերի մոտ 6,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

 Խաղաղ օվկիանոսում՝ Նիկարագուայի ափերի մոտ, 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Նիկարագուայի պետական ​​հեռուստատեսությանը։

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 10 հազարից ավելի բնակչություն ունեցող Հուեհե քաղաքից 82 կմ հարավ-արևմուտք։

Ստորգետնյա ցնցումները զգացվել են հանրապետության ողջ խաղաղօվկիանոսյան ափին։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում