Բայդենը մեկնաբանել է իր վարկանիշի ռեկորդային ցածր մակարդակը

Բայդենը մեկնաբանել է իր վարկանիշի ռեկորդային ցածր մակարդակը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, մեկնաբանելով իր վարկանիշի անկումը ռեկորդային նվազագույնի, ասել է, որ ինքը չի առաջնորդվել սոցհարցումների արդյունքներով՝ մասնակցելով նախընտրական մրցավազքին։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նա իր դիրքորոշումը հայտնել է երկուշաբթի օրը WKRC-TV- ին տված հարցազրույցում ։

Հաղորդավարը հետաքրքրվել է ամերիկացի առաջնորդի կարծիքի վերաբերյալ USA Today թերթի  և Սաֆոլկի համալսարանի համատեղ անցկացված հարցման արդյունքների վերաբերյալ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ ամերիկացիների կողմից նախագահի գործունեության հավանության մակարդակը նվազել է մինչև ռեկորդային ցածր՝ 37,8%։

«Հարցման արդյունքները, որոնք ես տեսա այլ լրատվամիջոցներում՝ նախքան հարցազրույցի մտնելը, վկայում են իմ վարկանիշի նվազման մասին, սակայն այնտեղ հարաբերակցությունը 48 տոկոս է 52 տոկոսի դիմաց», - ասել է Բայդենը։

«Հասկացե՛ք, ես նախագահական ընտրություններում չէի առաջադրվել հասարակական կարծիքի հարցումների վրա հիմնվելով»,- ասել է նա։

Միաժամանակ Բայդենն ընդգծել է, որ իրավիճակը կարող է փոխվել, քանի որ ԱՄՆ Կոնգրեսը առաջ է տանում իր վարչակազմի օրակարգը, ինչը զգալի ազդեցություն կունենա սովորական ամերիկացիների վրա։

ԱՄՆ նախագահը նշել է, որ հարցման ցուցանիշները կարող են «բարձրանալ և ընկնել»՝ նշելով, որ ներկայումս վայելում է գործնականում նույն թվով ամերիկացիների աջակցությունը, ինչ իր մի շարք նախորդներ, այդ թվում՝ Բարաք Օբաման և Բիլ Քլինթոնը: Միևնույն ժամանակ, Բայդենը խոստովանել է, որ մեծ թվով ամերիկացիներ մտահոգված են կորոնավիրուսային համաճարակի, էներգետիկ ճգնաժամի և գործազրկության խնդիրներով։


USA Today-ի և Սաֆոլկի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ հարցվածների 59%-ը Բայդենի՝ որպես պետության ղեկավարի գործողությունները բացասական է գնահատում, իսկ հարցվածների ևս 3,2%-ը ձեռնպահ է մնացել պատասխանելուց։ Հարցվածների 46%-ը կարծում է, որ նախագահն ավելի վատ է կատարում իր պարտականությունները, քան սպասում էր։ Միևնույն ժամանակ, հարցվածների գրեթե 64%-ը, այդ թվում՝ Դեմոկրատական ​​կուսակցության կողմնակիցների 28%-ը, դեմ են դեմոկրատ Բայդենին առաջադրվել 2024 թվականին երկրորդ ժամկետի համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում