Վրացի լրագրողներին արգելված է լուսաբանել պատերազմական գործողությունները. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Վրաստանի իշխանություններն արգելել են իրենց երկրի որևէ լրատվամիջոցի որևէ լրագրողի դուրս գալ երկրի սահմաններից և Արցախի կամ Ադրբեջանի կողմից լուսաբանել ընթացող պատերազմական գործողությունները:
Վրաստանի իշխանությունները մտահոգություն ունեն, որ լրագրողների պատրաստած ռեպորտաժները կարող են Վրաստանում ապրող հայերի և ադրբեջանցիների միջև միջէթնիկ բախումների պատճառ դառնալ, բայցի այդ՝ Վրաստանի իշխանությունները կարող են հայտնվել քննադատության թիրախում կողմերից որևէ մեկին պաշտպանելու համար: Մինչդեռ իրենք փորձում են չեզոքություն պահպանել, որքանով դա հնարավոր է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ