Իսրայել Հակոբկոխյանն իր թեկնածությունն է առաջադրել ՀԲՖ նախագահի պաշտոնում
Բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն իր թեկնածությունն է առաջադրել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: Այս մասին Armsport.am-ը տեղեկացավ ՀԲՖ-ից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ֆեդերացիան հայտարարեց, որ հուլիսի 30-ին տեղի է ունենալու ՀԲՖ գործկողմի նիստը, որի ընթացքում հաստատվելու են թեկնածուները, իսկ օգոստոսի 3-ին կկայանան նախագահի ընտրությունները:
Նախկին բռնցքամարտիկ Արթուր Գևորգյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում է 2013 թվականից: 2018 թվականին տեղի ունեցած արտահերթ նիստում Գևորգյանը ձայների բացարձակ մեծամասնությամբ ընտրվեց նախագահի պաշտոնում:
Սույն թվականի մայիսի 21-ին ՀԲՖ նախագահը հայտարարեց, որ հրաժարական է տալիս զբաղեցրած պաշտոնից, քանի որ իր նկատմամբ ապօրինաբար կատարվում է քրեական հետապնդում և նպատակային կերպով արգելափակված են անձնական բոլոր հաշիվները, կալանքի տակ են ինձ պատկանող գույքերը, իսկ ֆեդերացիայի հետ համագործակցող ընկերությունները վախվորած մի կողմ քաշվելով դադարեցնում են համագործակցությունը ֆեդերացիայի հետ:
Կարծիքներ